Երևանցիների համար ամենանշանավոր իրադարձությունը, իհարկե, Հյուսիսային պողոտայով Մերկելի ոչ պաշտոնական զբոսանքն էր, երբ նա ոչ միայն հաճույքով լուսանկարվեց հասարակ քաղաքացիների հետ, այլև պատրաստակամորեն զրուցեց նրանց հետ։ Կանցլերը վատ ժամանակ չանցկացրեց նաև Թբիլիսիում, որտեղ նա նույնիսկ իր վոկալային տվյալները ցուցադրեց։ Դատելով հրապարակումներից` Բաքուն նույնպես դուր է եկել Մերկելին։
Բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան անդադար կարդալ։ Sputnik Արմենիան իր ընթերցողների համար մեկտեղել է այն լուսանկարները, որոնք արտացոլում են Անգելա Մերկելի եռօրյա պաշտոնական այցի ամենավառ պահերը։