Փաշինյանը կնոջ ու դուստրերի հետ այցելել է Արցախում ծառայող Աշոտին. լուսանկար

ՀՀ վարչապետն ընտանիքի հետ Արցախում է։ Նա ընտանեկան լուսանկար է հրապարակել Արցախից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հaկոբյանի և երեք դուստրերի հետ Արցախ է մեկնել։ Վարչապետն ընտանեկան լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

«Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայում է Արցախում։

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։

Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվել հուլիսի 9-ին։