Իրանում բնակելի տներ են փլուզվել. կան զոհեր

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան, փլուզման պատճառը, որոշ տվյալների համաձայն, ջրատաքացուցիչ կաթսայի պայթյունն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Իրանի Մեշհեդ քաղաքի բնակելի տներից երեքը փլուզվել են, ինչի հետևանքով մոտ մահացել են 10 մարդ, ևս 5-ը` տուժել, հայտնում է ISNA գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան, փլուզման պատճառը, որոշ տվյալների համաձայն, ջրատաքացուցիչ կաթսայի պայթյունն է եղել։

Տեղի հրշեջ ծառայության փոխտնօրեն Մեհդի Ռեզան ասել է, որ բացի փլուզված շենքերից, հարևան շենքերից ևս 15-ը վնասվել են։ Պայթյունի պատճառները պարզվում են։