Հայաստանը հետաքրքրված է հնդկական առանձին զինատեսակներով. Հովհաննիսյան

Հայաստանի Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուների հետ, ծանոթացել շատ զինատեսակների։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- նշել է նա։

Times of India պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը հետաքրքրվել է հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգով։

Համակարգը մշակող Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգին հուլիսին անցկացված ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ «Արդյունքները հիանալի էին», — շեշտել է նա։ Նրա խոսքով` Հայաստանը հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակով, բանակցություններ են ընթանում 2 կառավարությունների միջև։

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։