Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնեց Արցախ

ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Բակո Սահակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նշենք, որ այցի մասին այլ մանրամասներ չեն նշվում։ Փաշինյանը նախորդ անգամ Արցախ էր մեկնել հունիսի 16-ին։