Հայկ Մարտիրոսյան
© Sputnik
Նա համարում է, որ Անգելա Մերկելի այցը շատ բովանդակալից չէր։
«Ակնհայտ էր, որ հայկական կողմը խնդիրներ բարձրացրել էր, բայց ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով` պատասխանները հնչեցին բավականին չեզոք, եթե չասենք թույլ»,- ասաց Մարտիրոսյանը։
Քաղաքագետը կարևոր է համարում այն, որ հայկական կողմը նախաձեռնողականություն է, ցուցաբերել և բարձրացրել հարցեր, որոնք նախկինում չեն բարձրացվել։
Ինչ վերաբերում է հայ- գերմանական տնտեսական հարաբերություններին, ապա Մարտիրոսյանը կարծում է, որ գերմանական ընկերությունները, ինչպես նաև գերանական կառավարությունը կարող են շահեր ունենալ Հայաստանում ներդրումներ կատարելու առումով։