Երբ մայրը վերադառնում է ծնողական ժողովից. ՊՆ մամուլի քարտուղարը զվարճացրել է բաժանորդներին

Արծրուն Հովհաննիսյանը սովորաբար միայն պաշտոնական հաղորդագրություններ է գրում Facebook–ում. աշխատանքն է պահանջում։ Բայց երբեմն նա էլ չի կարողանում թաքցնել ծիծաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, չնայած իր կարգավիճակի խստությանն ու լրջությանը, հեռու չէ նաև հումորից։

Նա այսօր ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական հաղորդագրության փոխարեն զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը որևէ կապ չունի բանակի ու նախարարության հետ։

Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում մայր արջը փորձում է ծառից իջեցնել քոթոթին ու իր նպատակի հասնելու համար ջանք չի խնայում։

Տեսանյութի վերնագիրն արդեն հետաքրքիր է. «Երբ մայրը վերադառնում է ծնողական ժողովից»։

Պատմելու ուրիշ բան չկա, մնում է տեսանյութը դիտել։