«Ես հենց այնպես չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր գլխավոր գաղտնիքը

Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասել է` ինչու է ֆուտբոլ խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո մարդիկ իր մասին չեն մոռանա, այլ կհիշեն իր ձեռքբերումներով։ Այս մասին հայտնի ֆուտբոլիստն ասել է «Արսենալի» պաշտոնական էջում հրապարակված հարցազրույցում։

«Ես հենց այնպես չեմ խաղում ֆուտբոլ։ Ես խաղում եմ հաղթելու ու տիտղոսներ նվաճելու համար։ Ֆուտբոլային կարիերայի ավատից հետո մարդիկ քո ձեռքբերումներով են քեզ հիշում։

«Նորից ու նորից և բոլոր կողմերից». դիտեք Միկիի գոլը տարբեր տեսախցիկներից

Մարզիկը նշել է, որ հնարավորին չափ շատ ջանք  է գործադրում իր ակումբի հաղթանակի համար։

Նա նաև ընդգծել է, որ ուզում է ցույց տալ իր թիմին` ինչի է ընդունակ։

Օրերս «Արսենալի» մամուլի ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է` ինչպես է Հենրիխ Մխիթարյանը գոլ խփում «Չելսիի» դարպասին։ Մխիթարյանին մի քանի տեսախցիկով էին նկարահանել։

«Տեխնիկա՝ Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ։ Նորից ու նորից  բոլոր անկյուններից դիտեք սա», – մեկնաբանել էր տեսանյութը «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»–«Չելսի» խաղի ընթացքում գոլ է խփել ու գոլային փոխանցում արել։ «Արսենալի» կազմում Պրեմիեր լիգայի 13 խաղերի ընթացքում Մխիթարյանը երեք գոլ է խփել ու հինգ գոլային փոխանցում արել։