Հայ ակտիվիստները նամակ են գրել Եղիսաբեթ II–ին. թագուհուն հիշեցրել են գեյ զարմիկի մասին

«Հանուն ազգի յուրաքանչյուրիս Քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ ու Եղիսաբեթ II–ին նամակ են փոխանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Հանուն ազգի յուրաքանչյուրիս Քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի  ակցիա են անցկացրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ ու Եղիսաբեթ II–ին նամակ են փոխանցել։

«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախաձեռնության ղեկավար Հրայր Կոստանյանը։

Այս քաղաքացիական նախաձեռնության պատճառ է  դարձել ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած մի քանի միջադեպերը։ Օգոստոսի սկզբին Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղացիների մի խումբ ծեծել էր ԼԳԲՏ ակտիվիստներին, որոնք նրանց վստահեցմամբ «գիշերային օրգիա էին կազմակերպել, ոռնում էին ու գյուղում մերկ շրջում` կանանց ու երեխաներին վախեցնելով»։ Շուտով, օգոստոսի 14–ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանական տեղամաս էին ներխուժել ու իրավապահներին մարմնական վնասվածքներ էին հասցրել։ Օգոստոսի 20–ին մի տեսանյութ էր տարածվել, որտեղ «Հասմիկ» ճամբարի հանդեսի ժամանակ 10–12 տարեկան տղաները շպարված ու կանացի ներքնազգեստով էին երևում։

Акция протеста перед зданием посольства Великобритании в Армении (24 августа 2018). Еревaн

Սոցիալական կայքերի հայկական տիրույթի օգտատերերը գնահատել էին այդ իրադարձությունը որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ակտիվացում ու երկրում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչություն։

Ակտիվիստները նշել են, որ թագավորական ընտանիքը ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ամենաավանդականն ու ամենապահպանողականը։ Բացի այդ, հիշում են, որ թագավորական ընտանիքը միշտ քննադատել է մարդկանց դեմ հանցագործությունները։

«Իսկ դուք գիտե՞ք, որ տարին մեկ անգամ ձեր երկրի դեսպանատունը իջեցնում է  պետական դրոշներն ու ծիածանագույն դրոշներն է բարձրացնում, ինչը մենք ընկալում ենք որպես այլասերությունների ու ավանդական ընտանիքի իրավունքների  խախտում», – ընդգծված է նամակում։

ԼԳԲՏ ներկայացուցիչները մտել են ոստիկանություն և մարմնական վնասվածք պատճառել 2 ոստիկանի

Շարժման անդամները նաև հետաքրքրվում են` ինչու է թագուհին թույլ տալիս, որ իր երկրի անունից քարոզվեն ոչ ավանդական երևույթները, որոնք նրանց կարծիքով կարող են վնասել երկրի ժողովրդագրական իրավիճակին։

«ԼԳԲՏ համայնքի քարոզչությունը ձեր երկրում հանգել է տեղացիների ծնելիության մակարդակի իջեցմանը։ Համասեռամոլությունը չի շրջանցել նաև ձեր ընտանիքը, մասնավորապես, ձեր զարմիկին, որը տղամարդու հետ է ամուսնացել», – հիշեցրել են թագուհուն։

Ակտիվիստները պահանջել են թագուհուց, որ նա հետևի այլ երկրի ներքին ու արտաքին գործերին չմիջամտելու սկզբունքին, այդ թվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Նաև շարժումը պահանջում  է դադարեցնել երեխաների ու ավանդական ընտանիքի իրավունքների խախտման քաղաքականությունը ծիածանի գույներով դրոշի բարձացման միջոցով։

Ավելի վաղ նախաձեռնության անդամները Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան միջոցով դիմել էին անձամբ Դոնալդ Թրամփին ու կոչ էին արել «հանդարտեցնել» դեսպան Ռիչարդ Միլսին, որն իրենց տեսակետից երկրում գեյ–քարոզչություն է վարում ու միջամտում է երկրի  ներքին գործերին։

Հիշեցնենք` մայիսի 17–ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշում էր հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն ու դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ համայնքի  դրոշն էին պարզել։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ դեսպանատունը դատապարտել էր Շուռնուխի միջադեպը ու հիշեցրել էր, որ պետությունը պատասխանատու է բոլոր բնակիչների անվտանգության համար։