ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անգելա Մերկելը շրջել է Երևանի կենտրոնով: Հյուսիսային պողոտայում նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը:
Sputnik Արմենիայի տեսախցիկը բաց չի թողել Գերմանիայի կանցլերի մարդամոտ զբոսանքը մայրաքաղաքի կենտրոնում:
Մարդամոտ, քանի որ բազմաթիվ մարդիկ հնարավորություն են ունեցել ինքնանկարներ անել Մերկելի, ՀՀ նախագահի և վարչապետի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքի իր էջում Անգելա Մերկելի հետ ինքնանկար է հրապարակել: