Անգելա Մերկելը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում, բայց գրառում չթողեց հուշամատյանում

Канцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн
Անգելա Մերկելը նաև Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի- Sputnik. Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երևան ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ծիծեռնակաբերդում նա հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Канцлер Германии Ангела Меркель прибыла в Ереван (24 августа 2018). Аэропорт Звартноц
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան

Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում Անգելա Մերկելին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Գերմանիայի կանցլերը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, բայց թանգարան չմտավ և գրառում չթողեց հուշամատյանում:

Անգելա Մերկելը նաև Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։