Նոր կառավարությունը ձևը գտել է. սպաների աշխատավարձերը կրճատվել են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է, որ սպաների աշխատավարձերը հասցվել են պետծառայողների դրույքաչափերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ոչ թե կրճատումների ճանապարհով լուծել պետական հիմնարկների ֆինանսավորման՝ իրենց գլխին կախված խնդիրը, այլ կրճատել պետծառայողների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է «Իրավունք» օրաթերթը։

Պարբերականը գրում է, որ կրճատումները կարող են հասնել 40 տոկոսի:

«Նշենք, որ կրճատվել են նաև բանակի սպաների աշխատավարձերը՝ դրանք նվազեցնելով մինչև պետծառայողների դրույքաչափերը»,-գրում է թերթը:

Ըստ փորձագետների` բանակի սպաների աշխատավարձերի նման կրճատումը ոչ միայն բխում է նոր կառավարիչների մոտ ֆինանսական խնդիրներից, այլ նաև լրացնում է հակաբանակային քաղաքականության իրենց քայլերի շարքը։