Լուրեր, թե՞ ապատեղեկատվություն.ՀՀ ՊՆ–ն պատասխանել է սպաների աշխատավարձի մասին տեղեկությանը

Պաշտպանության նախարարությունն ու սպաները հերքել են սպաների աշխատավարձերի կրճատման մասին տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ բանակի սպաների աշխատավարձերը հասցվել են պետծառայողների դրույքաչափին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նոր կառավարությունը ձևը գտել է. սպաների աշխատավարձերը կրճատվել են. «Իրավունք»

Բացի այդ, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հերքել են նաև սպաները։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ իշխանությունները որոշել են ոչ թե պետական հիմնարկների ֆինանսավորման կրճատմամբ լուծել իրենց գլխին կախված խնդիրը, այլ կրճատել պետծառայողների աշխատավարձերը:

«Նշենք, որ կրճատել են նաև բանակի սպաների աշխատավարձերը՝ դրանք նվազեցնելով մինչև պետծառայողների դրույքաչափը»,-գրել է «Իրավունք» օրաթերթը։

Պարբերականը գրում էր, որ կրճատումները կարող են հասնել 40 տոկոսի: