Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, Մերկելն էլ ասել, որ դեռ կա չիրացված ներուժ.տեսանյութ

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական եւ գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու. Փաշինյան

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում: Եվ, իհարկե, չեմ կարող գոհունակությունս չհայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու նաև այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, և այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետևում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին եւ գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարեւոր ճանապարհին»:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական եւ գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Հիշեցնենք, որ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։ Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա Թումո կենտրոն։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։