Մալայզիայում Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպան ունի

Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ձյունիկ Աղաջանյանին նշանակել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս ու փոքր գաղտնիք է բացում

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,–ասված է փաստաթղթում:

Ձյունիկ Աղաջանյանը 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանիռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀՀասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանիմիջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է ՇվեդիայիՈւփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

1992թ.–ից աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում։ 2011թ.–ից ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում։