Օգոստոսը չի դավաճանի շոգի սիրահարներին. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օգոստոսի 25-28-ը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Այսօր միայն Լոռիում և Տավուշում է սպասվում թույլ անձրև։

«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում առաջիկա 5 օրերին տեղումներ չեն լինի։

Այսօր` օգոստոսի 24-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 32-34, գիշերային ժամերին` 20-22 աստիճան տաքություն։