«1915թ.–ի անմեղ զոհերի հիշատակին». Անգելա Մերկելն Instagram–ում նկար է հրապարակել

Նկարում նա հավերժական կրակի մոտ է, որտեղ ծաղիկներ է խոնարհել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Instagram–ի իր էջի Story–ներում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցից լուսանկար է հրապարակել։

Նկարում նա հավերժական կրակի մոտ է, որտեղ ծաղիկներ է խոնարհել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։Անգելա Մերկելը նկարի տակ գրել է. «1915թ.–ի անմեղ զոհերի հիշատակին»։

Անգելա Մերկելը Հայաստանից տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք, որ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։

Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա Թումո կենտրոն։ Ծրագրված է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-–ի հետ։

Հիշեցնենք նաև, որ 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։