Հայտնի է` ԱՄՆ–ն երբվանից պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ

Հակառուսական պատժամիջոցներն ուղղված են լինելու բանկերի, արդյունահանող ընկերությունների և կրկնակի նշանակության ապրանքների մատակարարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կկիրառվեն օգոստոսի 27-ից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդեպի ներկայացուցչին։

Ինչպես Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին. պարզաբանում է ԱԳՆ–ն

Պատժամիջոցները կապված են այսպես կոչված «Սկրիպալի գործի» հետ և պաշտոնապես կսկսեն գործել Դաշնային ռեգիստրում հրապարակելուց հետո։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ ամերիկացիները Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առաջին փաթեթը կգործարկեն օգոստոսի 2-ին, սակայն դա տեղի չունեցավ։

Այդ օրը ԱՄՆ կառավարության Federal Register պաշտոնական թերթի կայքում այդպես էլ չհրապարակվեց համապատասխան ծանուցումը։

Ենթադրվում է, որ նոր պատժամիջոցները ուղղված կլինեն ռուսական բանկերին, արդյունահանող ընկերություններին և կրկնակի նշանակության արտադրանքին (հումքի, նյութերի, սարքավորումների առանձին տեսակների, ինչպես նաև տեխնոլոգիաների, որոնք կարող են կիրառվել ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական նպատակներով) ։

ԱՄՆ սահմանափակող միջոցների կիրառման համար առիթ է հանդիսացել Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորումը Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում։ Լոնդոնը այդ միջադեպի մեղավոր է համարում Ռուսաստանին, սակայն Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։