ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքը` C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ, հակասում է ՆԱՏՕ-ի սկզբունքներին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթը։
«Մենք դեմ ենք, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող մեր գործընկերներն ու դաշնակիցները C-400 համալիրներ գնեն», — ընդգծել է Նոյերթը։
Նա ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատժամիջոցներ կսահմանվեն C-400 համալիրներ գնող նաև այլ պետությունների նկատմամբ։ Սակայն նշել է, որ ԱՄՆ հստակ ցույց է տվել աշխարհի բոլոր երկրներին, որ կարող է պատժամիջոցներ կիրառել։
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ ռուսական С-400-ի վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի միջև տարվող բանակցությունների մասին։ Ռուսաստանը 2017 թվականի սեպտեմբերին հաստատեց պայմանագրի կնքումը։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են կանխել գնումները և սպառնում խիստ պատժամիջոցներ սահմանել։