ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. 24 տարեկան մոդել և դերասանուհի, «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկի համբավն օրեցօր աճում է Instagram-ում։ Հիմնական պատճառը նրա երկար ոտքերն են, թեև հնարավոր չէ անտեսել նաև նրա գեղեցիկ դիմագծերը։
Հանրահայտ մոդելը պարբերաբար հրապարակում է բիկինով կամ կարճ շրջազգեստով լուսանկարները, որոնք, բնականաբար, անտարբեր չեն թողնում նրա էջի բաժանորդներին։ Սոֆյային հետևողների թիվը հասնում է 250 հազարի։
«Ինչպիսի ոտքեր», «որքան շքեղ ես», «գեղեցիկ ու սեքսուալ»,- գրում են նրանք։
Բացի լուսանկարվելուց, Սոֆյան հեռու չէ նաև փիլիսոփայելուց։ Նա սև լողազգեստով լուսանկար է հրապարակել Մոնտե Կառլոյից և մակագրել. «Աշխարհում շատ են «հեքիաթները», և դրանք բոլորը բացատրում են հեռանկարի ճշմարտությունը»։
Կարճ տաբատներն ավելի են ընդգծում են նրա երկար ոտքերը։