Շունը կրծել է դնչկալն ու 11 տարեկան տիրուհուն փրկել բռնաբարությունից

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում պիտբուլն ազատվել է դնչակալից և հարձակվել 11 տարեկան աղջկան անտառ տանող տղամարդու վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Պիտբուլ ցեղատեսակի շունը Լենինգրադի մարզի Սյասստրոյ քաղաքում փրկել է իր 11 տարեկան տիրուհուն բռնաբարությունից։ Այս մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։

Ինչպես է շունը կարոտն արտահայտում տիրոջը վեց ամիս չտեսնելուց հետո. տեսանյութ

Դպրոցականն իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ նրա վրա է հարձակվել անծանոթ տղամարդը։ Նա քաշել է աղջկա ոտքերից և փորձել է անտառ տանել։ Չարագործն աղջկան հարվածել է նաև փայտով։

Տուժածի մայրն իրավապահներին պատմել է, որ շունը կրծել է դնչկալն ու հարձակվել տղամարդու վրա։ Փորձելով փրկվել շնից` տղամարդը թողել է աղջկան և փախել։

Ոստիկաններին հաջողվել է կազմել տղամարդու լուսանկարը. նա դեմքին դաջվածք ունեցող նիհար մորուքավոր մարդ է։