Հովհաննես Խուդոյան
© Sputnik
Վերաքննիչ դատարանն անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը և բավարարել պաշտպանների բողոքը, բայց փաստաբաններին դա չի բավարարում. նրանք որոշել են դիմել Վճռաբեկ դատարան։
«Թող տպավորություն չստեղծվի, որ միայն անձեռնմխելիության խնդիրն էր։ Բազմաթիվ այլ հարցեր կան։ Մեր հիմնավորումները վերաբերում են ինչպես կալանքի պայմաններին, այնպես էլ հիմքերին։ Հիմնավորված չէ, որ մեր վստահորդը որևէ առնչություն ունի մեղադրանքին, և հիմքեր չկան, որ նա կարող է խուսափել կամ խոչընդոտել գործի քննությունը»,- ասաց Խուդոյանը։
Փաստաբանն առայժմ չգիտի` կոնկրետ երբ կներկայացնեն բողոքը, բայց ամենայն հավանականությամբ, դա կլինի առաջիկա օրերին։