Փողը վերցրել, բայց հարցը չի լուծել. ՌՈ բացահայտումը

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպք
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՊՆ ռազմական ոստիկանությանը հերթական չարաշահումն է բացահայտել: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը:

Զինծառայությունից ազատելու համար կաշառք են վերցրել. կալանավորվել են նախկին պաշտոնյաներ

Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն ստացել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Ս. Սարգսյանի ծառայության անցնելու հարցը չի կարգավորվել, և ս. թ. օգոստոսի սկզբին վերջինիս վերադարձվել է 200.000 ՀՀ դրամ:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: