«Նորից ու նորից և բոլոր կողմերից». դիտեք Միկիի գոլը տարբեր տեսախցիկներից

«Արսենալի» մամուլի ծառայությունը «Չելսիի» դարպասն ուղարկած Հենրիխ Մխիթարյանի գոլի՝ տարբեր տեսախցիկներից արված նկարահանման տեսանյութն է դրել։
Sputnik

«Տեխնիկա Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ։ Դիտեք կրկին և կրկին բոլոր անկյուններից», – տեսանյութը մակագրել է Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ և գոլային փոխանցում կատարել «Չելսիի» և «Արսենալի» խաղի ժամանակ։ Հիանալի հարված է հասցրել Մխիթարյանը` 37-րդ րոպեին առաջ անցնելով «Չելսիի» պաշտպաններին։ Պրեմիեր Լիգայի «Արսենալի» 13 խաղի ընթացքում, Մխիթարյանին հաջողվել է 3 գոլ խփել և 5 գոլային փոխանցում կատարել։

Խաղն ավարտվել է 3:2 հաշվով` ոչ ի օգուտ «զինագործների»։