Քաղաքական համակարգի, քաղաքական իրողությունների, իշխանություն-հասարակություն շփումների մասով մենք ունեն շատ ոչ ստանդարտ իրավիճակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը:
«Մենք ունենք գործադիրում կառավարող մեկ թիմ, Ազգային ժողովում ունենք դոմինանտ մեկ այլ ուժ. տրամաբանական էր, որ կառավարության 100 օրվա հաշվետվությունը հնչեցվեր ԱԺ-ում»,-ասաց քաղաքագետը, սակայն հավելելով, որ եթե հստակ նայենք, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության, իսկ իշխանության բերել է ժողովուրդը՝ քաղաքացիական անհնազանդության ակտերի, զանգվածային ցույցերի, միտինգների միջոցով, նրա առջև էլ ինքը պետք է հաշվետվություն ներկայացնի:
Ըստ Ալեն Ղևոնդյանի՝ 100 օրը իրականում բավական քիչ է կառավարության աշխատանքին օբյեկտիվ գնահատական տալու համար: