Շոգ ամառ, ջրի պակաս. ՀՀ կառավարությունն ավելացնելու է ջրառը Սևանից

Մասնագետները կուսումնասիրեն Արփա–Սևան ջրանցքի վիճակը, որպեսզի 2019 թվականից հնարավոր լինի դրանով ջուր տանել Սևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը 2018-ին ավելի շատ ջուր կվերցնի Սևանից։ ՀՀ նախարարների կաբինետն այսօր համապատասխան որոշում կայացրեց։

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կանցկացնի

Շոգ ամռան պատճառով 2018 թվականին ջրառը կլինի 170-ից մինչև 210 միլիոն խորանարդ մետր։ Հենց «մինչև», այսինքն` իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի ավելի քիչ ջուր օգտագործվի։ Այս մասին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սևանից ջուրը վերցնում են մոտավորապես, աչքաչափով։

«Ինչպե՞ս են որոշում` որ գյուղին որքան ջուր է պետք։ Դրան պետք է հնարավորինս ուշադրիր հետևել», — ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լճի ջրի հավելյալ պաշարները պետք է օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե բերքը վտանգված է։

Բացի այդ, ուսումնասիրվելու է Արփա-Սևան ջրանցքի վիճակը, որ 2019 թվականին հնարավորություն լինի դրանով ջուր տանել դեպի լիճ։ Սևանին ջրի մակարդակի կտրուկ իջեցում չի սպառնում, բայց պետք է պատրաստել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հարկ եղած դեպքում օգնել ոչ միայն գյուղացուն, այլև լճին։