Ամառը վերջին ճիգերն է անում. եղանակի տեսություն

Հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: