ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Չեմ հասկանում` ինչու է Փաշինյանն անհանգստանում»

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀԿ–ն ճիշտ չի գնահատում իրավիճակը։ Նա խոսում է նաև Ռոբերտ Քոչարյանի մասին։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Ըստ Շարմազանովի` տարակուսելի է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ականները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը։

«Եթե Փաշինյանը նկատի է ունեցել հանրապետականների կողմից նրան աջակցելը վարչապետ դառնալու հարցում, գուցե նա իրավացի է։ Բայց առնվազն վերջին շրջանի ՀՀԿ-ի գործունությունն ապացուցում է, որ կուսակցությունն ադեկվատ գնահատում է ստեղծված իրավիճակը, այն վտանգները, որոնք կան ժողովրդավարության, բազմակարծության հարցերում, արտաքին հարաբերություններում։ Իսկ ՀՀԿ-ն դրանց մասին չխոսել չի կարող, անկախ նրանից` Փաշինյանի դուրը կգա, թե ոչ»,- ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նրա խոսքով` հանգամանքները ստիպեցին, որ նա վերադառնա քաղաքականություն։

«Իսկ թե ինչու է Փաշինյանը անհանգստանում, չեմ հասկանում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 22-ին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել: Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, որ նրանք ավելի ռեալ գնահատեն այն»: