Ղրղըզստանում երեխաները հրկիզել են տունն ու մահացել հրդեհի ժամանակ

Ծնողները դուրս են եկել տնից` երկու երեխաներին թողնելով դպրոցահասակ եղբոր հետ։ Հետո սարսափելի դեպք է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ղրղըզստանի Տոկմոկ քաղաքի տներից մեկում հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել, մեկը` 3, մյուսը` 5 տարեկան։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղըզստանը` հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով, դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ ծնողները դուրս են եկել տնից` փոքրիկներին թողնելով դպրոցահասակ եղբոր հետ։ Նա դուրս է եկել բակ խաղալու, իսկ երեխաները լուցկի են գտել և հրկիզել տունը։

«Հրդեհը տարածվել է 95 քմ մակերես ունեցող երկսենյականոց բնակարանում։ Պատճառը երեխաների չարաճճիությունն էր», — գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի քան մեկ ժամ է պահանջվել հրդեհը մարելու համար։