«Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեցին 10 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է քաղաքացիների և ընկերությունների բողոքները, որից հետո որոշել է տուգանել ջուր մատակարարող ընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամով։ Տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀԾԿՀ այսօրվա նիստում։

«Վեոլիա ջուրը» որոշել է բարձրացնել ջրի գինը

«Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 միլիոն դրամի չափով, որոշեց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 միլիոն դրամ գումարի չափով», — ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվարի 1-ից ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրով Հայաստանի ողջ տարածքում ջրամատակարարման ու ջրահեռացման կառավարումը հանձնվեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերությանը։

Նույն պահից Հայաստանում սահմանվեց միանական սակագին` 1 խմ ջրի դիմաց 180 դրամ։ Մինչ այդ ամենացածր սակագինը գործում էր Երևանում և կազմում 170 դրամ, ամենաթանկ սակագինն Արմավիրում էր` 204 դրամ: