Ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատած 5 մարդու. լուսանկարներ

Սահմանապահները պարզել են, որ բոլոր սահմանախախտները նույն ընտանիքի անդամներ են
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքը 5 սահմանախախտի է հայտնաբերել:

ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխը հայտնաբերել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, որոնք հայ-թուրքական սահմանը հատել են Արաքս գետով:

Задержанный нарушитель государственной границы Армении

Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլորը մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:

Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:

Задержанный нарушитель государственной границы Армении

Ձերբակալվածները, սահմանված կարգի համաձայն, փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Задержанный нарушитель государственной границы Армении

Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար: