ՌԱԴԻՈ

Հարությունով. «Որոշակի պահի Երևանին կարող են հետաքրքրել С-400 համակարգերը»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումները Մոսկվայում կարող են հիմք դնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա ամրապնդման համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
Sputnik
Դավիթ Հարությունով. «Որոշակի պահի Երևանին կարող են հետաքրքրել С-400 համակարգերը»

Հայկական պատվիրակությունը բանակցություններ է վարել «Ռոսոբորոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարության հետ։Հարությունովի կարծիքով` ներկա պահին դժվար է ասել, թե ինչ սպառազինության և ռազմատեխնիկայի նկատմամբ է Երևանը հետաքրքրություն դրսևորել։ Սակայն նախնական եզրակացություններ կարելի է անել հայկական բանակի կարիքներից ելնելով։ Այս տեսանկյունից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում С-400 համալիրները, նշում է Հարությունովը։

«Հաշվի առնելով այն, որ ՀՕՊ զարգացումը Հայաստանի ԶՈՒ ղեկավարության ռազմավարական ուղղություններից է, որոշակի պահի С-400 համակարգերը կարող են Երևանին հետաքրքրել։ Սակայն միևնույն ժամանակ, դրանք բավական թանկ համալիրներ են, բացի այդ հայկական բանակի սպառազինությունը համալրված է С-300-ներով, որոնք ներկա փուլում կարողանում են կատարել դրված խնդիրը», — նշեց փորձագետը։

Հայաստանի ՀՕՊ վահանն ամրացվելո՞ւ է. ուրիշ էլ ինչ է պայմանավորվել Տոնոյանը Մոսկվայում

«Ալմաստ-Անթեյի» հետ համագործակցության հավանական ուղղություններից մեկը այդ С-300-ների արդիականացումն է։

Ռուսական կոնցեռնի արտադրանքի շարքում արժե առանձնացնել նաև «Բուկ» և «Տոր Մ1» համալիրները։ Առաջիններով հայկական բանակն արդեն սպառազինված է (ցուցադրվել են 2016 թվականի զորահանդեսի ժամանակ)։ «Տոր Մ1» համակարգերն էլ մոտ ամիսներին կհամալրեն սպառազինությունը։ Հարությունովի կարծիքով` հայկական կողմը հետաքրքրված է կոնցեռնի հետ փոխգործակցության պահպանման և ընդլայնման, և հավանաբար, նշված սպառազինության տեսակների լրացուցիչ խմբաքանակներ ստանալու հարցում։

«Պետք չէ մոռանալ նաև հայկական ՀՕՊ համակարգերում ինտեգրված ռադիոլոկացիոն կայանների մասին։ Ներկա փուլում ոչ միայն արդիականացնել է պետք արդեն իսկ գոյություն ունեցող կայանները, այլև գնել նորերը», — ավելացրեց նա։

Փորձագետի կարծիքով` նշանակալի իրադարձություն կդառնա նաև Հայաստանում Կալաշնիկով ԱԿ-12 և ԱԿ-15 ինքնաձիգերի արտադրության ստեղծումը։ Հրազենի այդ տեսակները մշակվել են «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։ Հայաստանի տարածքում «Ռատնիկի» նման լայնածավալ նախագծի առանցքային բաղադրիչների իրականացումը, անկասկած, չափազանց կարևոր ուղենիշ է հայկական ՌԱՀ հետագա զարգացման առումով։