Նա հիշեցնում է, որ 2017թ.-ին հարկային եկամուտ էին համարվում հարկ վճարողների կողմից տարբեր հաշվեհամարներին կատարված վճարումները` անկախ նրանից այդ վճարումների տակ կային հաշվարկներ, թե ոչ։ Իսկ եթե այդ հարկատեսակին մուտքագրվում էր որոշակի գումար, ապա դա համարվում էր հարկային եկամուտ։
«Սակայն ինչպես նախորդ տարի, այս տարի էլ այդ հավաքագրված գումարներից կատարվում է վերադարձ հարկ վճարողներին։ Դրանք են` արտահանող կազմակերպություններին ավելացված արժեքի հարկի հետ վերադարձը և հիփոթեք վճարող քաղաքացիներին վերադարձը, որոնք կատարվում են հավաքագրված գումարներից։
Եթե նախորդ տարի հավաքագրված այդ գումարներից հարկ վճարողների վերադարձվել է 18,9 միլիարդ դրամ, ապա 2018–ին այդ վերադարձը կազմում է 61, 3 միլիարդ դրամ։ Այսինքն` մենք շուրջ 42,4 միլիարդ դրամ գումար են հետ ուղղել դեպի բիզնես»,–ասում է Մաշադյանը։
Նրա խոսքով` եթե հավաքագրած 106, 7 միլիարդ դրամ ավել գումարից նվազեցնենք այդ 42,4 միլիարդ դրամը, պարզ կդառնա, որ դեռ անելիքներ կան պետական բյուջեի կատարման առումով։