Կենսաթոշակային արտոնություններ`բազմազավակ ընտանիքների համար. ներկայացնում է Թանդիլյանը

Այս պահին կենսաթոշակային համակարգի բարեփոխումները քննարկվում են, վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանում առաջարկում են բազմազավակ ընտանիքների անդամների համար իջեցնել կուտակային կենսաթոշակային վճարումների չափը։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Տվյալ պահին կենսաթոշակային համակարգի բարեփոխումները քննարկվում են, վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել։ Սակայն առաջարկված տարբերակներից մեկն այն է, որ կուտակային վճարումները իջեցնեն 5%–ից մինչև 1% այն մարդկանց, համար, ովքեր ընտանիքում երեք և ավելի երեխա ունեն։

Երբ կավելացնեն 2–րդ երեխայի համար տրվող միանվագ նպաստը. պարզաբանում է նախարարը

«Այնուամենայնիվ, նրանց կենսաթոշակային հաշվին 10% է փոխանցվելու։ Պարզապես սովորաբար աշխատակիցը 2,5% է վճարում, 7,5%` պետությունը, շուտով այդ հարաբերակցությունը կվերադառնա նախկին 5%–անոց հարաբերակցությանը։ Իսկ բազմազավակ ընտանիքնների համար հարաբերակցությունը կկազմի 1%` 9%–ին։ Դա մեր առաջարկություններից մեկն է», – ավելացրեց Թանդիլյանը։

Բացի այդ, առաջարկվում է սահմանել որոշ դեպքեր, երբ կենսաթոշակային կուտակումները կարելի է ժամանակից շուտ ստանալ, օրինակ` ծանր հիվանդության դեպքում։

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 1–ից կուտակային կենսաթոշակային վճարումները պետք է անեն ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, ընդ որում` պետության համաֆինասավորմամբ։ Սակայն արդյո՞ք կենսաթոշակային կուտակումները կլինեն պարտադիր, թե կամավոր կդառնան, այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ Աշխատանքի նախախար Մանե Թանդիլյանն այդ հարցով տարաձայնություններ ուներ ներկայիս իշխանության հետ, դրա համար նա հրաժարական տվեց։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունեց նրա հրաժարականը։