Ճապոնիան կրկին կօգնի հայ փրկարարներին. արտակարգ իրավիճակների նախարարը թվեր ներկայացրեց

Փրկարարական ծառայությունների մակարդակով Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցությունը երկար պատմություն ունի։ Վերջին տարիների ընթացքում ծագող արևի երկիրը Հայաստանին մի քանի տասնյակ փրկարարական տեխնիկա է տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻՆ-ին տեխնիկական աջակցություն կտրամադրի։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Չինաստանից Հայաստան է առաքվել շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը

Նրա խոսքով` միջազգային համագործակցության արդյունքում 2019-ին Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրվելու 40 միավոր հրշեջ-փրկարարական մեքենա: Նախարարը խոսեց նաև անտառային հրդեհների մասին։

Ըստ Ռոստոմյանի` այս տարի կանխարգելիչ գործողություններ են իրականացվել, այդ պատճառով էլ հրդեհներ չեն գրանցվել։

Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցությունը երկար պատմություն ունի։ Վերջին տարիների ընթացքում ծագող արևի երկիրը Հայաստանին մի քանի տասնյակ փրկարարական տեխնիկա է տրամադրել։ 2010 թվականին 28 հրշեջ մեքենա է փոխանցվել, 2016 թվականին Հայաստանը 6 միավոր տեխնիկա է ստացել։