Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս ու փոքր գաղտնիք է բացում

ԱՆդրանիկ Մանուկյանը հույս ունի, որ իր խնդրանքը չեն մերժի նոր իշխանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը կարևոր որոշում է ընդունել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Андраник Манукян

«Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ, և փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ խնդրանքով, որ ինձ հետ կանչեն Երևան, վերջին անգամ` այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ»,– գրել  է նա:

Մանուկյանն ավելացրել է` հարցն այն չէ, որ Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել է Հայաստանի դեսպանի պաշտոնում և անցել այդ պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետները:

«Հարցն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ՝ աճի և ինքնադրսևորման համար: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ», — գրել է նա:

Նշենք, որ Մանուկյան եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, Սերժ Սարգսյանի խորհրդականը։ Նա Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել էր Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։