ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է բարելավել երթևեկության կազմակերպման որակը:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով վաղվանից՝ օգոստոսի 22-ից, Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով: Այս մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից:
Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Новые ПДД на перекрестке улиц Давида Бека и Унана Аветисяна
© Photo : press office of the Police of RA