ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել նախարարություններ ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։
«Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի»,-շեշտել է Դոյդոյանը։
Նա հավելել է, որ Սփյուռքի նախարարությունում էլ այդ տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի՝ մեկ այլ նախարարություն էլ լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։
«Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7-ը»,-եզրափակել է Շուշան Դոյդոյանը։