Զբոսաշրջիկներին դժվար է լինելու. Թբիլիսի-Բաթում ճանապարհի երթևեկությունը կսահմանափակվի

Թբիլիսիով Երևանից Բաթում ուղևորվող ՀՀ քաղաքացիները ճանապարհին կարող են խնդիրներ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Թբիլիսիից Բաթում տանող մայրուղու Սամտրեդիա– Լանչխութ– Գրիոլեթ հատվածի երթևեկությունը ժամանակավոր սահմանափակվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների բաժնին։

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

«Սահամանափակումները կապված են երկաթուղային անցումում շինարարական աշխատանքների հետ, որը գտնվում է այդ ճանապարհի իններորդ կիլոմետրի վրա։ «Վրացական երկաթուղի» ընկերությունը նախատեսում է սկսել աշխատանքները օգոստոսի 21–ին տեղական ժամանակավոր 10:00–ին ու ավարտել օգոստոսի 22–ին ժամը 22:00–ին», – նշվում է հոդվածում։

Աշխատանքի անցկացման համար պետք է փակել երթևեկելի հատվածն ու մեքենաների հոսքն ուղղել դեպի գրունտային ճանապարհ։

Ավտոտրանսպորտի հոսքն այդ հատվածում կարգավորելու են «Վրացական երկաթուղիների» աշխատակիցները` ճանապարհային ոստիկանության անմիջական հսկողությամբ։