ՌԱԴԻՈ

Օսիպյան. «ՀՀ ոստիկանությունում իսպառ վերացել են կոռուպցիոն դրսևորումները»

Վալերի Օսիպյանը չբացառեց, որ կան առանձին ոստիկաններ, որոնք «ինչ-որ բան են փորձում անել, սակայն մեկ-երկու, երրորդ անգամ կբռնվեն և կդատվեն»:
Sputnik
Օսիպյան. «ՀՀ Ոստիկանությունում իսպառ վերացել են կոռուպցիոն դրսևորումները»

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումներ չկան: Այս մասին օգոստոսի 21-ին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Պատասխանելով ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հեռանկարների մասին հարցին `Օսիպյանը նշեց, որ վարչապետը գիտի խնդրի մասին և շահագրգռված է բարձրացնել աշխատավարձերը:

«Բայց դա կախված է երկրի ընդհանուր վիճակից: Հուսով ենք, որ տնտեսական աճ կլինի, և ես վստահ եմ, որ աշխատավարձերը կբարձրացվեն», — ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ ոստիկանի ազնվությունն աշխատավարձի չափով չի որոշվում:

Նա նշեց, որ նախկինում ևս ոչ բոլորն էին կոռումպացված: Օսիպյանն ընդգծեց` ոստիկանության շարքերում կան շատ ազնիվ և լուրջ աշխատակիցներ, որոնք պատրաստ են ծառայել ժողովրդին և պետությանը։