Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի վերաբերյալ բողոքներ չենք ստացել. Օսիպյան

Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում հանրահավաքներ ու բողոքի ցույցեր իրականացնել, հիշեցրեց Օսիպյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չկայացած ասուլիսի թեմայով ոստիկանությունը ոչ մի բողոք չի ստացել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տապալված ասուլիսի առնչությամբ հայտարարություն կանի

«Ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում հանրահավաքներ ու բողոքի ցույցեր իրականացնել»,–ասաց Օսիպյանը։

Բայց նա նաև հատուկ ընդգծեց, որ սա չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան և վկայակոչեն իմ խոսքերը, ամեն քայլ պետք է լինի օրենքի շրջանակներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց, քանի որ «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին շենք։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։