Չափազանց կարևոր լուր. Հայաստանում Կալաշնիկովի 2 նմուշի արտադրություն կհիմնվի

Կալաշնիկովի նմուշներ արտադրելու պայմանագիրն արդեն ստորագրված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Royalsys Engineering ltd ընկերության նախագահն ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չափազանց կարևոր լուր։ «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ պայմանագիրը ստորագրվել է այսօր` օգոստոսի 21-ին։