Հովիկ Աբրահամյանի մեծահարուստ փեսան ազատվեց աշխատանքից. «Հրապարակ»

Վլադիմիր Աղաջանյանը մինչ ՕՀՎ տեղափոխվելը երկար տարիներ եղել է Երևանի Կենտրոնի հարկայինի պետ և հասցրել է կուտակել ահռելի հարստություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը:

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 2 ամսով կալանավորվեց

Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փոխարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Աղաջանյանը մինչ ՕՀՎ տեղափոխվելը, «ոսկե դարաշրջանում» երկար տարիներ եղել է Երևանի Կենտրոնի հարկայինի պետ և հասցրել է կուտակել  ահռելի հարստություն»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8–ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Глава КГД Вардан Арутюнян награждает Владимира Тамразяна в связи с 25-летием таможенной службы Армении (17 января 2017). Еревaн

Խուզարկությունից հետո Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել էր: Ամբիկ Գևորգյանի նկատմամբ օգոստոսի 20–ին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։