Հայկ Նահապետյան. «Նախիջևանի թեման անցած տարվա կեսերից է ակտիվ տեղեկատվության դաշտում»
© Sputnik
Նահապետյանի խոսքով` Նախիջևանը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլև աշխարհաքաղաքական առումով։
Նախիջևանում բախվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրի` ի դեմս Թուրքիայի, և ՀԱՊԿ անդամ երկրի` ի դեմս Հայաստանի, ռազմաքաղաքական շահերը։
Նրա խոսքով` նման բախումներ կան ՀԱՊԿ անդամ մյուս երկրների տարածքներում, որտեղ մի կողմում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է, մյուս կողմում` ՀԱՊԿ-ի։
Փորձագետը վստահեցնում է` նախիջևանի հետ կապված աղմուկն ակնհայտ արհեստական բնույթ ունի։