ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Լանջառ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող «Ժնջռլու» կոչվող չգործող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մի տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 21-ին, 18։00-ի սահմանում։
Մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փլուզման տակից դուրս են բերել տղամարդու դի, որի ինքնությունը Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։
Դեպքի վայր պետք է ժամաներ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարները ճանապարհի կեսից վերադարձել են, քանի որ նրանց օգնությունը պետք չի եկել։