Սինքֆիլդի գավաթ. Արոնյանն ու Մամեդյարովը կիսում են առաջին տեղը

Շախմատային մրցաշարը դեռ չի ավարտվել, բայց հայ գրոսմայստերն արդեն առաջատար դիրք ունի մրցաշարային աղյուսակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Սինքֆիլդի գավաթի 3-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Նորվեգիայի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (ԱՄՆ) հետ։

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց

Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում։ Ոչ-ոքի է գրանցվել Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան), Ուեսլի Սո (ԱՄՆ) — Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) և Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) պարտիաներում։

Միայն ռուս Ալեքսանդր Գրիշչուկն է, որ սևերով հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Երեք տուրի արդյունքում աղյուսակում առաջին հորիզոնականը կիսում են Գրիշչուկը, Կարլսենը, Մամեդյարովն ու Արոնյանը, որոնք 2-ական միավոր են հավաքել։ 5-7-րդ տեղերում են Անանդը, Կարաունան և Վաշյե-Լագրավը` 1.5-ական միավորով։ Նրանց հաջորդում են Սոն և Նակամուրան` 1-ական միավորով։ Կարյակինը 0.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։