Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել օմբուդսմենի և Շանթ Հարությունյանի առանձնազրույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին։

Կալանավայրում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ ՄԻՊ–ն իր մտահոգությունն է հայտնել

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նրանք առանձնազրույց են ունեցել։

Շանթ Հարությունյանը պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նրա բարձրացրած հարցերը և դրանց լուծումների հնարավոր տարբերակները։ Պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Հիշեցնենք. 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել:

Երթը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախման։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։
«Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեց 14 մարդ։ Այժմ անազատության մեջ միայն Շանթ Հարությունյանն է: