Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի լուսանկարը զվարճացրել է բաժանորդներին

Օհանյանի երկրպագուներից ոմանք ուշադրություն են դարձրել նրա գլխավերևում հայտնված լուսապսակին, ոմանք էլ` հագուկապին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը իր նոր լուսանկարով զվարճացրել է բաժանորդներին։

Նա Instagram-ի իր էջում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել, որտեղ նրա գլխավերևում «լուսապսակ» է երևում։

«Աշխատանք, աշխատանք, աշխատանք», — մակագրել է նա լուսանկարը։

Օհանյանի երկրպագուները մի լավ զվարճացել են այդ լուսանկարի տակ. «Սուրբ Ալեքսիս», «Ե՞րբ ես սովորելու վերնաշապիկդ տաբատի մեջ դնել», «Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ», «Մեծ հայրիկ և փոքր հայրիկ»։

 

Լուսանկարն արդեն ավելի քան 4 հազար «լայք» և մի քանի հարյուր մեկնաբանություն ունի։