Անհայտ անձինք հարձակվել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա

Գնդակոծվել է դիվանագիտական առաքելության անվտանգությունն իրականացնող ոստիկանության պահակակետը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Չարագործները կրակ են բացել Անկարայում ամերիկյան դեսպանատան ուղղությամբ, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haberturk հեռուստաընկերությանը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 5։00–ի սահմանում (Երևանի ժամանակով` 6։00-ին)։ Աթաթուրքի փողոցով ընթացող սպիտակ մարդատար ավտոմեքենայից 4-5 կրակոց է արձակվել դեսպանատան ուղղությամբ։ Գնդակոծվել է դիվանագիտական առաքելության անվտանգությունն իրականացնող ոստիկանության պահակակետը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փնտրում են կրակողին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։ Ավելին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսային տուրքերի ավելացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 և 50 տոկոս կազմեն։