Արյան ու փետուրների միջով՝ ի հեճուկս դավադիր ֆրանսիացու. ինչպես Յոլյանը վայրէջքի գնաց

Էդուարդ Յոլյանը թոշակի է անցել 1976 թվականին, 71 տարեկանում. հենց միայն այս փաստը վկայում է փորձարկող օդաչուի աներևակայելի տաղանդի մասին։ Նա խորհրդային անթիվ–անհամար ինքնաթիռներ է նախագծել ու փորձարկել, իսկ հետո դրանց պատրաստի նմուշները ամբողջ աշխարհին է ցուցադրել։
Sputnik

ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչուի, Խորհրդային Միության հերոսի ծննդյան օրը հիշում եմ, առաջին հերթին, նրա փորձարկած ինքնաթիռների, սկաֆանդրերի ու հատուկ հագուստի մեծ ցանկը։ Դա Անտոնովի, Իլյուշինի, Միկոյանի, Սուխոյի, Տուպոլևի, Յակովլևի կոնստրուկցիաների գործնական փորձարկումներն են, գերձայնային կործանիչների, խորհրդային ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռաշինության գրեթե ամբողջական պատմություն  է։

ԽՍՀՄ–ի հերոսի կոչումը Էդուարդ Յոլյանը ստացել է ընդհանուր վաստակի համար` «ավիացիոն նոր տեխնիկայի փորձարկման ընթացքում արիության ու հերոսության համար». այսպիսին էր պաշտոնական ձևակերպումը։ Թե ինչ էր թաքնվում այդ հակիրճ պարզաբանման հետևում, շատ բան է հայտնի, սակայն շատ բաներ էլ հայտնի չեն հասարակ մարդկանց:

Командир корабля "Ту-154" Эдуард Елян (слева) после очередного полета. Третий справа - главный конструктор Алексей Андреевич Туполев.

Տու–144–ը շատ գեղեցիկ ինքնաթիռ էր, այն խորհրդային «Կոնկորդ» էին անվանում ու վիճում էին` որ մոդելն է ավելի նրբագեղ։ Այդ մեքենայի բնութագրերը շատ լավն էին, սակայն, բացի  տեխնիկական հետաքրքրությունից այն նաև քաղաքական նշանակություն ուներ. խորհրդային ավիակոնստրուկտորները խնդիր ունեին. ամեն գնով «Կոնկորդին» գերազանցող ինքնաթիռ ստեղծել։

Սակայն Տու–144–ին այդպես էլ բախտ չվիճակվեց ուղևորներ փոխադրել, թեև մեքենան լիովին պատրաստ էր ու մանրամասն մշակված։ Մի քանի պատճառներ կան, որոնք բացատրում են` ինչու  թռիչքային վկայական ստացած ինքնաթիռը արտադրության մեջ չմտավ, և բոլոր պատճառները հետաքրքիր են։ Սակայն ֆրանսիական Լե Բուրժեի սրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, թեև ոչ ուղղակի, բայց ազդել է վերջնական որոշման վրա։  Ասում էին, որ եթե աղետից մեկ տարի առաջ մահացած Տուպոլևը ողջ լիներ, նա կպաշտպաներ ինքնաթիռի իրավունքները։

Այդ եռանդուն հայը, կամ ինչպես Բաղյանը բացահայտեց տիեզերքը

Բայց քառասունհինգ տարի անց չարժե այդ մասին մտածել։ Իսկ այն ժամանակ, 1973–ի հունիսին աշխարհը ցնցված էր ֆրանսիական երկնքում Տու–144–ի աղետից։ Ինքնաթիռն օդում փշրվել էր սարսափելի գերբեռնվածության  պատճառով ու փոքր քաղաքի վրա բազում այրվող բեկորներ էին ընկել։  Այն ժամանակ անձնակազմի 6 անդամ ու ներքևում գտնվող 8 մարդ էր մահացել։ Հատուկ հանձնաժողովը հաստատել էր, որ վթարը տեղի է ունեցել գերբեռնվածության պատճառով։

Կարծես Տուպոլևի մոդելի ելույթները միջազգային ավիաշոուներում պետք է այսքանով ավարտվեր, սակայն երկու տարի անց, 1975 թվականին, Յոլյանն ու մեկ այլ օդաչու` Գորյունովը հնարավորություն ստացան ցույց տալ իրենց վարպետությունը հենց նույն Լե Բուրժեում։

Ցուցադրական թռիչքն ավարտելուց հետո, օդաչուները մեքենան վայրէջքի էին տանում, և ահա անկանխատեսելի մի բան  պատահեց։ Թռիչքուղուն մոտ 300 մետր էր մնացել, երբ ինքնաթիռի առջև աղավնիների երամ հայտնվեց։ Անձնակազմը ստիպված էր վայրէջք կատարել տասնյակ թռչուների միջով. Յոլյանը ստիպված էր ինքնաթիռը կառավարել` նայելով միայն կողքի լուսամուտներից, դիմացի ապակին ամբողջովին ծածկված էր արյամբ ու փետուրներով։

Նա արժանի է այդ շքանշանին. NASA–ն կպարգևատրի հայտնի աստղագետ Երվանդ Թերզյանին

Բարեհաջող վայրէջք կատարելով` Յոլյանը միանգամից գնաց թռիչների ղեկավարի մոտ։ Յոլյանի ընկերն ու գործընկերը, տեխնիկական գիտությունների թեկնածու Գենադի Ամիրյանցը իր հիշողություններում ներկայացնում է օդաչուի պատմածը.

«Դա խարտյաշ ֆրանսիացի էր, տիպիկ էսէսական։ Դա այն նույն սրիկան էր, որը 1971 թվականին ինձ վայրէջքի էր ուղղորդել` խառնելով «աջն» ու «ձախը»։ Ես նրան մեքենա նստեցրեցի, ու մենք գնացինք թռիչքուղու այդ հատվածն ուսումնասիրելու, այնտեղ հացահատիկ էր լցրած ու լավ  կերակրած հավի չափ սատկած աղավնիներ էին։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկին պետք է եղել վատություն անել, ինչ-որ մեկը, որ համառորեն սպասում էր, որ երկրորդ անգամ մի վատ բան լինի, շարժիչը խափանվի կամ ավելի վատ մի բան… Ժամանակին Վլադիմիրովսկում ՄիԳ–19–ով ճնճղուկների երամի էի բախվել։ Չգիտեի` ինչպես վայրէջք կատարել, ոչինչ չէր երևում, ապակիները արյան ու փետուրների մեջ էին։ Երկրից եկած օգնության շնորհիվ մի կերպ վայրէջք կատարեցի»,–վրդովվուծ պատմել էր Յոլյանը։

Այսպես` թե այնպես Տու–114–ը իրեն արժանի ճակատագիրը չունեցավ։ Սակայն Յոլյանը դրանում մեղք չուներ. օդաչուն արել էր ամեն հնարավորը։ Նա արդեն հիսուն անց էր, երբ  դադարեցրեց ինքնաթիռներ ու հատուկ հագուստ փորձարկել։ Այս ոլորտում հազվադեպ երկարակեցություն է ու դա նշանավորվել է բարձագույն պարգևներով ու կոչումերով։